րպհտին ջվգեան ⊽🜁
ես յիմար յիմար իմ ~/GNUstep/Defaults/WMRootMenu ֊ի մէջ ստեղնաշարի կարճատ էի աւելացրել որ էկրանահանեմ՝

("Lock Screen", EXEC, "xlock -allowroot -usefirst -mode matrix"),
("Lock xscreenaver", EXEC, "xscreensaver-command -lock"),
(lock, SHORTCUT, "Control+Mod1+@", EXEC, "xscreensaver-command -lock"),
("screenshot", SHORTCUT, "Control+Mod1+s", EXEC, "$HOME/bin/screenshot.sh"),
("Exit Window Maker", EXIT)

իսկ կանչուող սկրիպտը սա էր՝

#!/bin/sh
mkdir -p ~/screenshots
ts=$(date +%Y%m%d-%H%M%S)
exec /usr/bin/magick import -window root ~/screenshots/screenshot-$ts.png

պարզւում ա, windowmaker֊ն ունի էկրանահանելու հնարաւորութիւն, ու կարճատ սահմանելու՝

այստեղ գրուած էր՝ Print — երեւի էկրանահանման կոճակն ա։ ես իմ առանձին ստեղնաշարի վրայ այն չունեմ ոնց որ։ ու փոխեցի։

նաեւ կարողանում ա ակտիւ պատուհանն էկրանահանել՝

բա ո՞րտեղ ա գրում։ համացանցում փնտրեցի՝ չգտայ։ աբ֊ին հարցրի՝ բնականաբար չգիտի։ աբ֊ն մէյնսթրիմ ա։

գնացի ելատեքստի մէջ փնտրելու։ իհարկէ, կասկածում էի որ բարդ կը լինի, զի փոփոխականներից կազմուած հնարաւոր ա լինել ուղին։ բայց պարզ եղաւ՝ նորութիւններում գրել էին՝

ու հէնց վերջին, 0.96 թողարկման մէջ ա աւելացել։

էնպէս որ շատ հաւէս, հիմա հանգիստ էկրանահանում եմ։ համ էլ երբ import էի օգտագործում նախկինում, ականջակալների մէջ ճտում էր էդ պահին։ չգիտեմ ինչի։ (: հիմա չի ճտում։ (:

#windowmaker #էկրանահան #ուինդոումէյքեր